«Քահանայական ձեռնադրությունը` եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
![]() Սամվել դպիր Գրիգորյանը գրում է. «ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՅՈԹ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ ✝ Քահանայության խորհրդի հիմքը Քրիստոսի կողմից հաստատված առաքելական ծառայությունն է։ ✝ Այնուհետև նրանց վրա փչեց և ասաց. Առաքյալներն իրենց ստացած ծառայությունը շարունակեցին Եկեղեցում՝ ձեռնադրելով և կարգելով նոր սպասավորների։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հիշեցնում է. Իսկ Տիտոսին պատվիրում է. Այս աստվածաշնչյան վկայությունների վրա է հիմնվում նաև առաքելական հաջորդականության սկզբունքը։ Եկեղեցու եպիսկոպոսները, հաջորդելով առաքյալներին, պահպանում և փոխանցում են նրանցից ավանդված հավատքը, եկեղեցական կարգն ու սրբազան ծառայությունը։ Հայ Առաքելական Եկեղեցում այս հաջորդականությունը սկիզբ է առնում մեր Եկեղեցու հիմնադիր սուրբ առաքյալներից՝ Թադեոսից և Բարդուղիմեոսից։ Ուստի քահանայական ձեռնադրությունը պարզապես պաշտոնի ստանձնում կամ պատվավոր կոչման շնորհում չէ։ Այն սրբազան խորհուրդ է, որի միջոցով ձեռնադրվողը Սուրբ Հոգու շնորհով մասնակից է դառնում Եկեղեցու առաքելական սպասավորությանը։ Քահանան կոչված է քարոզելու Աստծու Խոսքը, մատուցելու Սուրբ Պատարագ, սպասավորելու Եկեղեցու խորհուրդները և հովվելու իրեն վստահված հավատացյալներին։ Սակայն քահանայությունը նաև մեծագույն պատասխանատվություն է։ Պետրոս առաքյալը հորդորում է. «Արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ. ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին» (?Ա Պետր. 5։2–3)։ Քահանայական ծառայության մեծությունը ոչ թե մարդկանց վրա իշխելու, այլ Քրիստոսին և Նրա Եկեղեցուն անձնվիրաբար ծառայելու մեջ է։ ?Թող Տերն Իր առատ շնորհներով զորացնի նորընծա քահանաներին և անսասան պահի նրանց տիրանվեր ու ուխտապահ ծառայության մեջ։ Ամեն: Աղբյուրը` Սամվել դպիր Գրիգորյան |

Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
246Երեկ, 23:24
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
45519.11.2026, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
23515.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
22515.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
21514.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
24913.11.2026, 21:12
