Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
![]() Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն այցելել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին։ Վեհափառին ուղեկցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Կենտրոնական վարչության Կրոնական և Քաղաքական ժողովների դիվանների ներկայացուցիչները։ «Հանդիպման ընթացքին հայրապետը իր զօրակցութիւնը յայտնեց հանրապետութեան նախագահին՝ բարձր գնահատելով անոր շարունակական ճիգերը՝ ամրապնդելու Լիբանանի ազգային միասնականութիւնը եւ ներքին խաղաղութիւնը, զարգացնելու երկրին տնտեսութիւնը եւ պահպանելու ապահովութիւնն ու կայունութիւնը։ Այս առիթով, կաթողիկոսը շեշտեց Լիբանանի հողային ամբողջականութեան, պետական գերիշխանութեան եւ անկախութեան պահպանման հրամայականը։ Ան նաեւ ընդգծեց հարաւային Լիբանանի բռնագրաւուած հողերէն Իսրայէլի հեռացման անհրաժեշտութիւնը։ Վեհափառը վերահաստատեց, որ կաթողիկոսութիւնը, իր աշխարհասփիւռ թեմերով ու համայնքներով, ինչպէս նաեւ Լիբանանի եւ Սփիւռքի հայութիւնը զօրավիգ կը կանգնին Լիբանանի անկախութիւնը, հողային ամբողջականութիւնը եւ գերիշխանութիւնը ամրացնելու ճիգերուն։ Հանդիպման ընթացքին, հայրապետը նաեւ շնորհաւորեց նախագահ Ժոզէֆ Աունը Լիբանանի անկախութեան տօնին առիթով՝ շեշտելով, որ անկախութեան տարեդարձը իւրաքանչիւր լիբանանցիի համար պէտք է առիթ հանդիսանայ վերահաստատելու իր հաւատարմութիւնը Լիբանանի նկատմամբ։ Իր կարգին, նախագահ Աուն բարձր գնահատեց լիբանանահայ համայնքին նշանակալից ներդրումը Լիբանանի հասարակական կեանքին մէջ՝ շեշտելով, որ հայ համայնքը Լիբանանի հասարակութեան անբաժանելի մէկ մասնիկը կը կազմէ եւ իր գործօն մասնակցութեամբ կարեւոր դերակատարութիւն ունի երկրին զարգացման ու բարգաւաճման մէջ։ Հանդիպման աւարտին, վեհափառը հրաւիրեց նախագահը կատարելու վերջերս կառուցուած կաթողիկոսարանի «Պէզիքեան» համագումարներու նոր կեդրոնին պաշտօնական բացումը։ Հանդիպման աւարտին, յանուն հայրապետին, Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ արք. Սարգիսեան արաբերէնով յայտարարութիւն մը կատարեց մամուլին»,- ասվում է «ՎատիկանՆյուզ»-ի հայտարարության մեջ։ |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
