Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան

64
Այսօր, 19:12
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանը գրում է. «Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորումից անցել է 1 շաբաթ։ 1 շաբաթ է է՛լ բողոքներ, է՛լ նախարարին դիմումներ, է՛լ ուսուցիչների իրավունքների ոտնահարում, անգամ ԱԺ ում հարց ու պատասխանի ընթացքում մի քանի անգամ հարցի բարձրացում.....
Հարգելի՛ ֆիզիկայի ուսուցիչներ. Ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք, մի անգամ լինեիք սրանց դեմ պայքարի շարքերում։ Մի անգամ ձեր բողոքը բարձրացնեիք, երբ դահլիճում դպրոցի տնօրենին, իբր նվաստացնելով, ստիպում էին ելույթն անգլերեն ունենալ։ Երբ «ԱՅԲ»-ի դեմ կազմակերպված արշավ էր տարվում, երբ որդեկուրույս մայրերին ոտնատակ էին անում, երբ Եկեղեցին ամեն օր փորձում են վարկաբեկել բարոյականության պարտադիր ատեստավորումը երբեք չանցած անհայրենիքները։
Հարգելի՛ ֆիզիկայի ուսուցիչներ. ձեզ մյուս տարի էլ է նույնը սպասվում»։

Աղբյուրը`   Աղասի Միքայելյան