Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

Օվերչուկն ու Գրիգորյանը Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցը

58
Այսօր, 21:30
Օվերչուկն ու Գրիգորյանը Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցը

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։

Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում։

Մհեր Գրիգորյանը վաղը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։