Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան

67
Այսօր, 00:54
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը։
Նոյեմբեր ամսին երկու անգամ պաշտոնական հարցում եմ ուղարկել Մարտունու համայնքապետին՝ խնդրելով տրամադրել օրենսդրությամբ թույլատրելի տեղեկություններ համայնքապետարանի գործունեության որոշ ոլորտների և հանցանք կատարած անձանց պետական ու համայնքային պաշտոններում նշանակելու փաստերի մասին։
Ոտնահարելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները՝ Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը չի տրամադրում անհրաժեշտ տեղեկությունը, ինչը ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջացնում համայնքապետի կամ նրա գործընկերների կողմից կոռուպցիոն գործարքների առումով։
Թեպետ ի սկզբանե ունեի հարգալից վերաբերմունք այդ մարդու նկատմամբ՝ կարծելով, թե իր որակով տարբերվում է ՔՊ-ից, բայց կարծես սխալվել եմ։
Վաղվանից գործընկեր կազմակերպությունների ու իրավաբանների հետ սկսում եմ իրավական գործընթաց Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նկատմամբ՝ կապված առերևույթ կոռուպցիոն իրողությունների հետ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան