«Մարդամեկը նեղվում էր Արթուրի գրառումներից»․ Տիգրան Աթանեսյան
![]() «Արթուր Դանիելյանը դասական քաղաքական բանտարկյալ է։ Եթե նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում է հետապնդում՝ չարաշահում, փողերի լվացում, նման հիմար բան են հնարում, այս դեպքում մարդուն ֆեյսբուքյան գրառման համար, որը խուլիգանության որևէ տարր չի պարունակում, որևէ կերպ չի վարկաբեկում ինչ-որ պետական գերատեսչություն, կալանավորում են միջին ծանրության արարքի համար և ամբողջությամբ արգելում հաղորդակցությունը՝ անգամ երեխաների հետ։ Սա անթաքույց քաղաքական հետապնդում է»,- «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Մարդամեկը նեղվում էր Արթուրի գրառումներից։ Առաջին օրը եղել է մեկ ստատուսի համար մեղադրանք, հետո իրենք էլ հասկացան, որ շատ անլուրջ է, արագ սկսեցին Արթուրի ֆեյսբուքյան էջը փորփրել և այդ տրամաբանությամբ, կարող էին ցանկացած գրառման համար մեղադրանք առաջադրել։ Շաքիի դեպքն էլ ավելացրել են, որ մի հոդված էլ ավելացնեն, բայց հետաքրքիրն այն է, որ Շաքիի մասին այդ գրառումն արտատպում էր լրատվական գործակալությունից»,- նշեց փաստաբանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
