Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրությունն անընդունելի կլիներ»․ Լևոն Քոչարյան

42
Այսօր, 12:06
«Եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրությունն անընդունելի կլիներ»․ Լևոն Քոչարյան

«Երկար ամիսներ, երբ ասում էինք, որ նոր Սահմանադրությունն արտաքին պահանջ է, որ մենք դեմ ենք դրան, մեզ անընդհատ քննադատում էին, որ չենք էլ տեսել նախագիծը՝ սպասեք, տեսեք․․․ կարծում եմ՝ բոլորիդ, նաև մեզ մոտ մեծ սպասում կար, մենք էլ մտածում էինք, որ էս ի՞նչ պետք ա ներկայացնեն, ընդդիմության էլ վատ վիճակի մեջ դնեն, որ պարզվի շատ լավ բան են բերել՝ մենք էլ փորձում ենք ընդդիմանալ»,- ասուլիսի ժամանակ խոսելով նոր Սահմանադրության նախագծից, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Էն էլ ներկայացվեց մի խայտառակ նախագիծ, որն ավելի է ամրապնդում իշխանության ավտորիտար ձգտումները։ Եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրություն ընդունելն անընդունելի կլիներ, որովհետև այն շատ ավելի վատն է, քան գործողը և նման դեպքում մենք կրկին դեմ կլինեինք»,- նշել է պատգամավորը։

«Եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրությունն անընդունելի կլիներ»․ Լևոն Քոչարյան