Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարաններում

66
Այսօր, 10:37
Ուկրաինայի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարաններում

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզի վրա։ Մեկ մարդ զոհվել է, հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ավելի քան 145 անօդաչու թռչող սարք։ Նա հավելել է, որ որոշ տարածքներում էլեկտրամատակարարումն անջատվել է։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ հարձակման են ենթարկվել Կույբիշևի և Սիզրանի նավթավերամշակման գործարանները։ Հարվածներից հետո գործարաններում հրդեհ է բռնկվել։

Նավթավերամշակման գործարանները պատկանում են «Ռոսնեֆտ» ընկերությանը։ Կույբիշևի գործարանն ունի տարեկան 7 միլիոն տոննա նավթ վերամշակելու հզորություն, իսկ Սիզրանի գործարանը՝ 8,5 միլիոն տոննա։