Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում անվտանգության սպառնալիքի մասին

110
Այսօր, 08:54
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում անվտանգության սպառնալիքի մասին

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է տարածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար՝ անվտանգության սպառնալիքի աճի վերաբերյալ։
«Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիները պետք է առավել զգոն լինեն՝ զինված հարձակումների աճող սպառնալիքի պատճառով։ Պատրաստ եղեք հնարավոր նախազգուշացումներին, չվերթների չեղարկումներին և օդային տարածքի փակմանը»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։