Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Այսքան զինվորների մահվան հետ դեռ սիրտ ունեն խնջույք անեն. «Հրապարակ»

56
Այսօր, 09:06
Այսքան զինվորների մահվան հետ դեռ սիրտ ունեն խնջույք անեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նոյեմբերի 17-ին զինվորական տոնացույցով նշվում է բուժծառայողի օրը։ Մեր տեղեկություններով՝ այդ օրը ռազմական բժիշկները մոտ 300 հոգու մասնակցությամբ միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Մեր աղբյուրն ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է Վանաձորի «Մարսել» ռեստորանում, որտեղ մինչեւ ուշ երեկո մեծ շուքով նշել են բուժծառայողի օրը՝ հաշվի չառնելով, որ այդ օրերին բանակում մահ է գրանցվել․ Գավառում սգում էին հերթական զինծառայողի մահը: Վանաձորի «Մարսել» ռեստորանից հաստատեցին մեր տեղեկությունը, որ իրենց մոտ նման միջոցառում է եղել:

Բանակում շարունակական մահեր են գրանցվում, փոխանակ ԳՇ պետը դրանք կանխելով զբաղվի, խնջույքներ է կազմակերպում»: