Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»

52
Այսօր, 09:12
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։ Սակայն այս պահին խոսքը դեռևս գաղափարի մասին է։ Հայտնի չէ՝ որտեղից որտեղ է անցնելու ճոպանուղին, քանի ուղևորի համար է նախատեսված լինելու, ինչ միջոցներով է կառուցվելու, որքան է արժենալու, և ամենակարևորը՝ չկա անգամ պատրաստի նախագիծ։ «Տեղեկացանք, որ փաստացի, քաղաքային իշխանությունը շրջանառության մեջ է դնում մի գաղափար, որի իրականացման մեխանիզմները դեռևս հստակ չեն։ Միայն ասում են՝ շրջանայինից պետք է մասիվ բարձրանա։

Իհարկե, Երևանի տրանսպորտային խնդիրների լուծման ցանկացած նոր տարբերակ քննարկման արժանի է, սակայն միայն գաղափարներ շրջանառելով՝ մայրաքաղաքի խցանումները չեն վերանա։ Քաղաքացիներին անհրաժեշտ են հստակ ժամկետներ, հաշվարկներ, ֆինանսավորման աղբյուրներ և իրագործելի ծրագրեր, այլ ոչ թե հերթական խոստումնալից քննարկումը»:

Մանրամասները՝ թերթի համարում: