«Ես նրա համար ճամպրո՞ւկ եմ». Զելենսկիի արձագանքը՝ Լուկաշենկոյի առաջարկին
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ միասին մեկնել Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար՝ այդ գաղափարն անվանելով «ոչ լուրջ խոսակցություն»։ Նա արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարությանը, ըստ որի՝ վերջինս պատրաստ է անձամբ ուղեկցել նրան Ռուսաստանի մայրաքաղաք և երաշխավորել նրա անվտանգությունը։ «Նա առաջարկում է ինձ իր հետ տանել։ Ես նրա համար ճամպրո՞ւկ եմ, ի՞նչ է։ Նստեցնել ինքնաթիռ ու թռչել Մոսկվա՞, ինչո՞ւ»,- հեգնանքով նշել է Զելենսկին։ Փոխարենը՝ Ուկրաինայի նախագահն առաջարկել է Լուկաշենկոյին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միասին ժամանել Կիև։ «Թող Լուկաշենկոն վերցնի Պուտինին և գա Կիև։ Մենք երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Չէ՞ որ խոսքը բանակցությունների մասին է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին շեշտել է, որ շարունակվող պատերազմի պայմաններում հանդիպումն անհնար է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Կիևում։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
