Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Կան արժեքներ, որոնք չեն սահմանափակվում պատերով ու ճաղերով»․ Մարտուն Գրիգորյան

54
Այսօր, 11:30
«Կան արժեքներ, որոնք չեն սահմանափակվում պատերով ու ճաղերով»․ Մարտուն Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ուղերձ է հղել «Արմավիր» ՔԿՀ-ից․ «Ծառուկյա՛ն ջան, սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ 70-ամյակի առթիվ:
Մենք միասին երկար տարիներ քաղաքական բարդ, փորձություններով և դժվարություններով ճանապարհ ենք անցել, որի ամենամեծ ձեռքբերումն ինձ համար 18 տարվա ընթացքում ձևավորված մարդկային հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և ընկերության պատմությունն է։
Այսօր ճակատագրի բերումով երկուսս էլ հայտնվել ենք անազատության մեջ՝ քաղաքական բանտարկյալի կարգավիճակում։
Բոլորի համար պարզ է, որ այս փուլում երկուսս էլ ունենք այս կարգավիճակը՝ ելնելով մեր ուժեղ կամքի, սկզբունքներին անդավաճան մնալու, արժանապատվության բարձր զգացում ունենալու և անկոտրում մնալու որակներից:
Միանշանակ կան արժեքներ, որոնք չեն սահմանափակվում այս պատերով ու ճաղերով:
Ծառուկյան ջան, տարիների փորձառությանը, մարդկային արժանապատվությանը, անցած ճանապարհին գումարվում են նաև այս օրերին հաղթահարված դժվարությունները:
Ավագ ընկեր ջան, մաղթում եմ Քեզ և Քո ընտանիքին տոկունություն, ամուր կամք, առողջություն և ուժ՝ արժանապատվորեն հաղթահարելու այս դժվարին ժամանակահատվածը։
Համոզված եմ, որ առջևում ազատության, խաղաղության և նոր հնարավորությունների օրեր են։
Վստահ եմ՝ արդարությունն անպայման գալու է․․․»։