Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

68
Այսօր, 12:49
«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

«Միսս Տիեզերք-2026» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ 27-ամյա Ջենիֆեր Բարետոն։ Մրցույթի հոբելյանական՝ 75-րդ եզրափակիչ փուլն անցկացվել է Սան Խուանում։

Առաջին փոխչեմպիոն է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Մելիսա Նունյեսը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցիչ Կլարա Վեգասը։

Ջենիֆեր Բարետոն ունի հոգեբանության բակալավրի և հոգեբանության ու սոցիալական աշխատանքի մագիստրոսի աստիճաններ։ 2021 թվականին Բարետոն սկսել է աշխատել ԱՄՆ բանակում՝ Թեքսաս նահանգի Ֆորտ Կավասոս ռազմաբազայում, որտեղ աջակցություն է ցուցաբերել ընտանեկան բռնության հետևանքով տուժածներին, ինչպես նաև աշխատել է զինծառայողների ընտանիքների հետ։

«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը
«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը