Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
![]() Նիդերլանդները 2027 թվականին չի մասնակցի «Եվրոտեսիլ» երգի մրցույթին՝ հեռարձակող կազմակերպությունների շրջանում այդ որոշման համար բավարար աջակցության բացակայության պատճառով։ Այս մասին ասվում է Նիդերլանդների հանրային հեռարձակման կորպորացիայի (NPO) հայտարարության մեջ։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է հեռարձակող կազմակերպությունների խորհրդի հետ խորհրդակցություններից հետո։ Ինչպես պարզաբանել է NPO-ի հաղորդակցության տնօրեն Յուրե Բոսմանը, Իսրայելի մասնակցությունը «Եվրոտեսիլին» հասարակության շրջանում տարաձայնություններ և հակասություններ է առաջացնում, այդ թվում՝ հեռարձակողների և նրանց աշխատակիցների շրջանում։ NPO-ի ղեկավարությունը նաև նշել է, որ հեռարձակողների հետ նախնական բանակցությունները ցույց էին տալիս, որ երկիրը մրցույթ վերադարձնելու գաղափարը բավարար աջակցություն ունի։ Սակայն մասնակցության կազմակերպման հարմար ձևաչափ գտնել չի հաջողվել, ինչի պատճառով կորպորացիան 2027 թվականին մրցույթ վերադառնալը համարել է վաղաժամ։ 2026 թվականին Նիդերլանդների հետ մեկտեղ «Եվրոտեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվել էին նաև Իսպանիան, Իռլանդիան, Իսլանդիան և Սլովենիան՝ ի նշան Իսրայելի մասնակցությունը թույլատրելու դեմ բողոքի։ |

«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
18724.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
12923.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
23820.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
19519.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
38419.10.2026, 13:48
