Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
![]() Գերմանիայի Քեհլ քաղաքում բնակարանի ներսում մահացած են հայտնաբերել նույն ընտանիքի հինգ անդամների։ Եվս երկու երեխա՝ 12-ամյա տղան և 11-ամյա աղջիկը, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արտակարգ ծառայություններն ահազանգ են ստացել, երբ երեխաները չեն ներկայացել դպրոց, իսկ բնակարանի դուռը թակելիս ոչ ոք չի արձագանքել։ Հրշեջները բացել են դուռը և բնակարանում մահացած հայտնաբերել ընտանիքի հինգ անդամներին. նրանք են՝ ընտանիքի 46-ամյա հայրը, 74-ամյա տատը, 10 և 13 տարեկան երկու աղջիկներն ու 14-ամյա տղան։ Երեխաների մայրը դեպքի պահին բնակարանում չի եղել: Tagesschau-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, պատճառը շմոլ գազից թունավորումն է եղել: Գերմանական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայրը և տատը Գերմանիայի քաղաքացիներ են եղել, իսկ երեխաներն ունեցել են Գերմանիայի, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիություն։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
