Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Արտահերթ ընտրությունների գնալը մեծ ռիսկեր է պարունակում իր իշխանության համար»․ Վազգեն Սաղաթելյան

51
Այսօր, 16:12
«Արտահերթ ընտրությունների գնալը մեծ ռիսկեր է պարունակում իր իշխանության համար»․ Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսում էի Սրբուհի Գալյանի հարցազրույցը Civilnet-ին՝ Ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ: Տիկին Գալյանը փաստացի ասում է. «Եթե անկախության հռչակագիրը չհանենք՝ լավ չի լինի մեր համար, իսկ պահելու իմաստ չկա»: Այլ խոսքերով ասած, Ալիևը պահանջում է հեռացնել մի բան, որը մեզ մեծ հաշվով պետք չի, ուստի ինչի՞ համար գնանք ռիսկի ու պահենք: Եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլի իշխանությունը բերել է երկիրը էն օրի, որ անկախության հռչակագրի բովանդակությունը դարձել է կենացի պես մի բան, ապա միևնույնն է, դրա հեռացումը թշնամու պահանջով նման է հետևյալ իրավիճակի: Պատկերացրեք, Ալիևը մի օր արթնանա ու պահանջի, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է վիրահատվեն և հեռացնեն ապենդիքսը՝ իբրև ռուդիմենտար օրգան: Առողջապահության նախարարը նույն տրամաբանությամբ կգա ու կպատմի մեզ, որ ապենդիքսը էվոլյուցիոն ծագում ունեցող օրգան է, որը կորցրել է իր հիմնական գործառույթը (ցելյուլոոզով հարուստ սննդի մարսման թեթևացում), ուստի այն մեզ այլևս պետք չէ, հետն էլ բորբոքային ռիսկեր է պարունակում, ուստի եկեք բոլորս մեկ մարդու պես գնանք ու վիրահատվենք:
Բոլոր ռեպրեսիաներով հանդերձ ՔՊ-ն ժողովրդից չի ստացել 3/5-րդ: Այն է՝ ժողովուրդը որոշել է, որ ՔՊ-ն չի կարող միանձնյա ընդունել հանրաքվե իրականացնելու որոշումը: Նիկոլը, միևնույն ժամանակ, խոսք է տվել Ալիևին, որ կատարելու է նրա բոլոր պահանջները (դեռ չգիտենք էլ ուրիշ ինչ պահանջ կա): Ընտրությունների օրվա իր դեմքի արտահայտությունը հենց այս պատճառով էր այդպիսին: Արտահերթ ընտրությունների գնալը մեծ ռիսկեր ու դժվարություններ է պարունակում իր իշխանության համար: Բոլորիս խնդիրն է անել այնպես, որ ինքը էդ դժվարությունների տակից դուրս չգա»: