«Ռուսաստանը ցանկանում է ավելին, քան պարզապես Ուկրաինան»․ Մերց
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի, նույնիսկ եթե կարողանա գրավել Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հայտնում է The Guardian-ը։ Նրա համոզմամբ՝ իր երկիրը «չափազանց երկար ժամանակ անտեսել է հիմնարար խնդիրները» պաշտպանության, ենթակառուցվածքների վիճակի, ժողովրդագրական փոփոխությունների և տնտեսական զարգացման ոլորտներում։ Այս համատեքստում նա կոչ է արել Գերմանիայի իշխանություններին անհապաղ ձեռնամուխ լինել այդ խնդիրների լուծմանը։ «Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ցանկանում, և ցանկանում է ավելին, քան պարզապես Ուկրաինան։ Նա, ով չի գիտակցում դա, կա՛մ չի հասկանում աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, կա՛մ հետապնդում է բոլորովին այլ նպատակներ՝ այնպիսիք, որոնք հակասում են մեր երկրի ազատության, բաց լինելուն և լիբերալ արժեքներին»,- նշել է կանցլերը։ Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի ակտիվության աճի և տարբեր տարածաշրջաններում իրավիճակի սրման վրա։ Մերցի կարծիքով՝ ներկայումս խոսքը լայնածավալ էսկալացիայի մասին է։ «Ռուսաստանը դիմում է լայնածավալ էսկալացիայի, այդ թվում՝ հենց այստեղ՝ մեր սեփական սահմանների ներսում, նույնիսկ մարդկային կյանքերի գնով։ Ահա այսպիսին է իրավիճակը, տիկնայք և պարոնայք։ Եվ հենց այդ պատճառով մենք՝ որպես եվրոպացիներ, պետք է և սահմանելու ենք հստակ սահմաններ Ռուսաստանի համար»,- հայտարարել է նա։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
