«Շատ ֆիլմեր պետք է նկարել մեր զինվորների, երկիրը պաշտպանելու գնացած մարդկանց մասին»․ Խորեն Լևոնյան
![]() Այսօր դերասան Խորեն Լևոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է դատի տալ Հանրային հեռուստաընկերությանը, արդյո՞ք մեկ անձի որոշմամբ է հեռացել հեռուստատեսությունից, նշեց, որ չի պատրաստվում դատի տալ։ «Արդեն մի տարի կլինի ու չեմ էլ ուզում այդ թեմային նորից վերադառնալ, հիշեմ։ Երևի էդպես էր պետք, կարող է մի քիչ դադար է պետք։ Ես այդպես եմ նայում այս հարցին»։ Անդրադառնալով «Մոնթե» ֆիլմին վերաբերող հարցին, դերասանն ասաց, որ շատ է կարևորում նման ֆիլմերի արտադրությունը։ Լևոնյանն անդրադառնալով «Մոնթե» ֆիլմի վերաբերյալ հարցին, նշեց, որ շատ է կարևորում նման ֆիլմերի արտադրությունը․ «Շատ կարևոր է, ինչքան շատ լինեն՝ այդքան լավ․․․ Շատ-շատ ֆիլմեր են պետք նկարել մեր զինվորների, սպայական անձնակազմի, գեներալների, գնդապետների, սովորական մարդկանց մասին, ովքեր տնից վեր են կացել, գնացել են երկիրը պաշտպանելու․․․ Վերջին տարիներին կարծես թե մեծ շարժ կա այս առումով, ու ես դրա համար միայն ուրախ եմ»։ Անդրադառնալով «Մոնթե» ֆիլմի վերաբերյալ հարցին, Լևոնյանը նշեց, որ շատ է կարևորում նման ֆիլմերի արտադրությունը․ «Շատ կարևոր է, ինչքան շատ լինեն՝ այդնքան լավ․․․ Շատ-շատ ֆիլմեր են պետք նկարել մեր զինվորների, սպայական անձնակազմի, գեներալների, գնդապետների, սովորական մարդկանց մասին, ովքեր տնից վեր են կացել, գնացել են երկիրը պաշտպանելու․․․ Վերջին տարիներին կարծես թե մեծ շարժ կա այս առումով, ու ես դրա համար միայն ուրախ եմ»։ Նշենք, որ Խորեն Լևոնյանը «Մոնթե» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 25-ին, մարմնավորում է սպարապետ Վազգեն Սարգսյանին։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
