ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանում իր 14 առևտրային խոշորագույն գործընկերների նկատմամբ
![]() ԱՄՆ-ն հայտարարել է իր 14 խոշորագույն առևտրային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի, Եվրոմիության, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Վիետնամի և Հնդկաստանի նկատմամբ ներմուծման նոր մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի մասին։ Սահմանափակումներն արդյունք են ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի գրասենյակի (USTR) կողմից Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնով անցկացված ութամսյա հետաքննության, որը վերաբերում էր արտերկրում առկա «կառուցվածքային գերարտադրությանը»։ Վաշինգթոնի վարչակազմի կարծիքով՝ այդ երևույթը դուրս է մղում ամերիկյան արդյունաբերությունը։ Առավելագույն համակցված դրույքաչափերը սպառնում են Չինաստանին (մինչև 45%՝ ներառյալ գործող տուրքերը) և Վիետնամին (մինչև 35%)։ Մյուս պետությունների համար բազային առաջարկները կազմում են 20–25%, թեև փաստացի դրույքաչափերը, հավանաբար, ավելի ցածր կմնան Դոնալդ Թրամփի՝ երկկողմ գործարքներում ամրագրված առաստաղների պատճառով (օրինակ՝ 15%-ի մակարդակում՝ ԵՄ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար)։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
