««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան
64
Այսօր, 14:24
![]() «Տեսա, որ «Կինոմոսկվա»-ի վրա ավտոմատներով պարում են, և ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել»,- այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Մոնթե» ֆիլմի պրեմիերային ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների բացակայության վերաբերյալ հարցին։ «Դա աբսուրդ է, հետո էլ ասում են՝ Հայաստանում բռնատիրություն է։ Էդ ովքե՞ր էին էդ մարդիկ, որ «Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, ո՞վ էր թույլ տվել իրենց»,- ասաց Փաշինյանը։ Դիտարկմանը, որ դա տեսարան էր ֆիլմից, նա արձագանքեց․ «Թող գային ավտոմատներով Կառավարության շենքի մեջ պարեին, գնային ԱԺ-ում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»։ Հիշեցնենք՝ երեկ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր և ցուցադրվեց նրա մասին պատմող ֆիլմը։
|

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
