Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Ընթանում է ՀՀ-ի և Ադրբեջանի ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը

76
Այսօր, 13:12
Ընթանում է ՀՀ-ի և Ադրբեջանի ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը

Ընթանում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է Հայաստանում։
Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ։

Ավելի վաղ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը հայտնել էր, որ քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին, երկու հանրությունների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին և կրթությանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։