«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ստացվում է, որ երբ Ձեզ «Եռաբլուրի» մասին ինչ-որ մեկը հարց է տալիս, խղճի խայթ ունե՞ք, որ նրանց վիրավորում եք։ Այսինքն՝ Ձեր խիղճը տանջո՞ւմ է, որ նախապես Ձեզ ապահովագրում եք, որ ով «Եռաբլուրի» անունը տա, վիրավորելու եք, որ չխոսի»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ճեպազրույցում նաև այս հարցն ուղղվեց։ Փաշինյանն արձագանքեց. «Ասում եք՝ խիղճս տանջո՞ւմ է։ Իհարկե տանջում է, իսկ ո՞նց եք պատկերացնում, որ չտանջեր։ Այսինքն՝ այնպիսի հարցեր եք տալիս, որ ասեի՝ չէ՛, չի տանջո՞ւմ։ Տանջում է, շա՛տ, ահավո՛ր։ Այո՛, այդ թվում՝ դրա համար է, որ ասում եմ՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից, որպեսզի «Եռաբլուրը» չընդլայնվի, որովհետև երկուսն անհամատեղելի են իրար հետ. կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
