Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին
![]() «TRIPP-ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորություն վերապահելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ «Բաժնետիրական համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերության կառավարման սկզբունքները, հայկական և ամերիկյան կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման, ներդրողների ընտրության, կոնցեսիաների տրամադրման և կառավարման հիմնական մեխանիզմները։ «Ընկերությունը հիմնադրվելու է ՀՀ օրենսդրության համաձայն՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ ամերիկյան կողմն ունենալու է 74 տոկոս, իսկ ՀՀ-ն՝ 26 տոկոս բաժնեմասնակցություն։ Ամերիկյան կողմի բաժնեմասը տնօրինելու է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ամբողջական սեփականությունը հանդիսացող դուստր ընկերությունը։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնցից 3-ին նշանակելու է ամերիկյան, իսկ 2-ին՝ հայկական կողմը»,- ընդգծեց Ղալեչյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ ընդգծելով․ «Ասպիսով՝ թևակոխում ենք TRIPP նախագծի իրագործման հերթական կարևոր փուլը և արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի համաձայնեցված լինելը, որը 1 շաբաթվա ընթացքում կստորագրվի։ Դրանից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում և գործնականում հնարավորություն կունենա աշխատանքներ իրականացնել»։ Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
