Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը

77
Այսօր, 09:42
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումն ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։

«Հանդիպումը շատ բովանդակալից էր։ Հիմնական քննարկման թեմաներն էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հակամարտությունը, ինչպես նաև այն բոլոր ռեկորդային ձեռքբերումները, որոնց մենք միասին հասել ենք Հաագայում և Անկարայում կայացած գագաթնաժողովներում», - ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ Մար-ա-Լագոյում կայացած հանդիպումը բնութագրվում է որպես «գերազանց»։

«Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի կողմից այնպիսի գործողությունների կանխման կարևորությունը, որոնք կարող են միտումնավոր կամ ոչ միտումնավոր ընդլայնել պատերազմը, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը», - հավելել են մամուլի ծառայությունից։