«ՀՀ Սահմանադրությունը պետք է բխի հայ ժողովրդի ազգային արժեքներից և պետական շահերից»․ Գառնիկ Դավթյան
![]() «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի գործող Սահմանադրությունը յուրաքանչյուր հայի իրավունքների պաշտպանության, մեր ազգային ինքնության պահպանման, զարգացման ու պետական կայացման կարևորագույն հիմքերից է։ Ալիևյան Սահմանադրությունը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի և Ալիևի առաջ քաշած այն քաղաքական ծրագրի արտահայտությունն է, որի հետևանքով Հայաստանը կարող է զրկվել իր անկախ և ինքնիշխան պետականության կարևորագույն հիմնասյուներից։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից հրաժարումը, Անկախության հռչակագրի գաղափարական ու իրավական ժառանգության վերացումը մեր ազգային ինքնության և պետականության դեմ ուղղված քայլեր են։ Չի՛ կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը կամ որևէ այլ երկիր թելադրի Հայաստանին, թե ինչ Սահմանադրություն պետք է ունենա մեր պետությունը: Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի բացառապես հայ ժողովրդի կամքից, մեր պատմությունից, ազգային արժեքներից և պետական շահերից: Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի ժողովրդին։ Ո՛չ՝ Ալիևյան Սահմանադրությանը»։ Աղբյուրը` Գառնիկ Դավթյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
