Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ

59
Այսօր, 00:37
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ

Ամերիկացի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ։ Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտարարել է Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մաթիաս Դյոպֆների փոդքասթում։
Քուշները նշել է, որ Պուտինի որոշումների նկատմամբ վերաբերմունքը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական, սակայն դա չի նվազեցնում նրա պատմական դերը։ Հատուկ բանագնացն իր խոսքերը բացատրել է հենց ռուս առաջնորդի քաղաքական մասշտաբով։
«Կարելի է հավանություն տալ նրա արածներին կամ մերժել դրանք, բայց նա, անկասկած, քաղաքականության գրոսմայստեր է։ Նա պատմական անձ է»,- ասել է նա։