Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի

37
Այսօր, 08:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին՝ գիշերը և առավոտյան սպասվում է անձրև։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 26-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.8°C (1968թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.1°C (1991թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.3°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։