Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան

33
Այսօր, 01:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1. Օսմանյան սուլթանությունը իր հզորության գագաթնակետին եղել է մոտ 5.2 միլիոն քկմ։ Գիտե՞ք, եթե Մեծ Թուրանի տրամաբանությամբ Թուրքիան իր դրոշի ներքո հավաքի Սիրիան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և միջին Ասիական 5 պետությունները, ապա այն կկազմի մոտ 5.160 հազար ք/կմ՝ վերականգնելով իր երբեմնի պատմական փառքը։ Զուգադիպությո՞ւն է սա, չեմ կարծում։
2. ԹՐԻՓ-Ը ընդամենը Թրամփի ճռճռան անվամբ փաթեթավորված Մեծ Թուրքիայի միջանցքն է, ողնաշարը, որը ֆիզիկապես կապելու է վերոնշյալ պետություններին։ Եթե սա խաղաղության խաչմերուկ է, ապա դրա շահառուներից մեկն էլ Իրանն է։ Այդ դեպքում ինչո՞ւ Այաթոլլայի խորհրդական՝ Ալի Աքբար Վելայաթին ԹՐԻՓՓ-ի մասով սպառնում է, որ «Ես Հայաստանի դեսպանին հստակ ասացի վերջին խոսքը․ «Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը»։ Պարզ է, չէ՞, Հայաստանում ում ոտքերն են կոտրելու։ Բայց խոսքն անձի մասին չէ, այլ պետության։ Իհարկե այստեղ հաստատ ՔՊ-ականները կշրջվեն դեպի հայոց պատմությունը՝ աղավաղելով այն Նյուավարայրի ճակատամարտ, ապա Կարմիր (Վարդանի) Նիկոլի ապստամբություն, քաջերը քաջերի դեմ, «Տիզբոնը Մեծ Հայք է և վերջ», դե, հասկացաք՝ այս ոճի մեջ։
3. Ֆեյքաֆաբրիկատորները հակառուսական պրոպագանդայի նժարները կուղղեն հակապարսկականի, իսկ աթեիստ Արսեն Թորոսյանը խաչը ձեռքին սրբազան պատերազմ կհայտարարի Իրանի սոցապ նախարարին։ Բնականաբար այդ ամենը կտևի 24 ժամ, իսկ սպարապետ Սուրեն Պապիկիչը Իրանի միջմայրցամաքային դժգույն հրթիռին փաթաթված կթռնի դեպի Արևմուտք։
4. Սուլթանաթը Կովկասի գլխավոր վեզիր Իլհամի միջոցով վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։ Կամ ՀՀ սահմանադրությունը կընդունվի առանց Անկախության հռչակագրի, կամ դու հրաժարական կտաս։ Հիմա Նիկոլը մտածում է, որ ինքն այդ գործը չարեց, մեկ ուրիշին կհանձնարարեն։ Օրինակ՝ անփոխարինելի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին կնշանակեն նոր վերակացու։
5. Թավշապատիվ ՆՓ-ն էլ իր հերթին հրապարակեց վարչապետի կտակը. «Առնելիքս առա, ու տալիքս տվեցի, ինձ բաց թողեք, ես գնամ»։ Հիմա կմնա վիլայեթի մինիմեջլիսի դիրիժոր, թե կուսակցապետ էական չէ։ Հստակ է, որ կտակի սևագրին ծանոթ է եղել մադամ Աննա դե Բուատրասին և ուրիշ ոչ ոք և իշխանական մեծ ոսկորի համար սկսվել է դաժան մրցավազք։
Հ.Գ. Գիտեք Փաշինյանը իրականում ինչո՞ւ է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը, իսկ այդ ժամանակ ՔՊ-ական ողջ թիմը իր հեղափոխական փառքով հանդերձ հօդս կցնդի, եթե չհայտնվի խելագարված ամբոխների քացու տակ»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան