Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել

64
Այսօր, 11:01
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնավոր տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահաս։ Այս մասին հայնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում կատարելով քաղաքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին։

Նշվում է, որ հրշեջների ժամանման պահին բնակելի տունն ամբողջությամբ պատված է եղել կրակով։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։