«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան
![]() «Արդեն 8 տարուց ավել է, ինչ քննվում է Մասիս համայնքի նախկին քաղաքապետ, մոտ օրերս Մասիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ քրեական գործը։ Իսկ երեկ ստացել ենք ծանուցում, որ վաղը՝ նոյեմբերի 27-ին, հրապարակվելու է այդ գործով վերջնական որոշումը», այսօր ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Գայանե Պապոյանը։ «Մենք սա պայմանավորում ենք դեկտեմբերի 13-ի ընտրությունների ընտրությունների հետ։ Ունենք մտահոգություններ, որ վճռաբեկ դատարանը կայացնելու է այնպիսի որոշում, որով կունենան հնարավորություն Դավիթ Համբարձումյանին ընտրություններից չեզոքացնելու համար»։ «Ամեն օր 2-3 հոգի ինձ հայտնում են, որ գիտե՞ք, ՔՊ-ի շտաբում խոսում են, որ հանգիստ եղեք՝ Հովհաննես Հակոբյանը (Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկածու՝ խմբ․) հաստատ անցնելու է, որովհետև Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու են, չեզոքացնելու են։ Այդ խոսակցությունները արդեն մեկ ամիս է լսում ենք, պարզապես լուրջ չենք վերաբերվել այն համատեքստում, որ չենք մտածել, որ վճռաբեկ դատարանն այսքան արագ հնարավոր է քաղաքական շահի սպասարկումով մտնի այդ պրոցեսի մեջ»,- նշել է փաստաբանը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
