Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Խաբեցիր մեզ, ստախո՛ս», «հանցագո՛րծ, դո՛ւրս արի»․ լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ

42
Այսօր, 13:06
«Խաբեցիր մեզ, ստախո՛ս», «հանցագո՛րծ, դո՛ւրս արի»․ լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրակացնում զոհված զինծառայողների հարազատները։ Իրավիճակը լարվեց, երբ նրանք մոտեցան կառավարության շենքի մուտքին և սկսեցին ծեծել դռները, որ բացեն։

«Հիմա Նիկոլը մեզ չի տեսնո՞ւմ էստեղ, բացե՛ք դուռը, հերիք ա մեզ էշի տեղ դնեք», «Փաշինյա՛ն, քեզ համար կանգնել եմ, քեզ համար քայլել եմ, ափսոս էդ օրերը, հրաժարակա՞ն ես տալիս, ա՛յ ստախոս», «խաբեցիր մեզ, ստախոս», «դու ես իմ երեխուն սպանողը եղել, հանցագործ, դու՛րս արի»,- նշում էին ակցիայի մասնակիցները։ Ոստիկանները շղթա կազմեցին՝ թույլ չտալով, որ նրանք մուտք գործեն Կառավարության շենք։

Լարված իրավիճակ՝ Կառավարության դռների մոտ
Կառավարության շենքի դռներին հարվածում են, բողոքում և պահանջում են Փաշինյանի ուշադրությունը