Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը

52
Այսօր, 12:18
Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու համար առաջարկվում է ծրագիրը երկարացնել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստին ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ կենսաթոշակների և նպաստների շահառուներին տրամադրվում է անկանխիկ գործարքների 20 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամ։

«Այս տարի հետվճարի վրա արդեն ծախսել ենք մոտ 42 մլրդ դրամ»,- նշեց Թորոսյանը։

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը