«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
![]() Այսօր ճեպազրույցում անդրադառնալով հարցին, որ եթե առաջիկայում՝ Մոսկվա այցերի ժամանակ, հարց դրվի, որ պետք է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին օրենքը չեղարկվի, ի՞նչ որոշում կկայացնի հայկական կողմը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը մի քանի պատճառով: Պատճառներից առաջինն այն է, որ օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, այսինքն՝ այնպես չէ, որ Կառավարության կամ նեղ քաղաքական շրջանակի կողմից կայացված որոշում է։ Երկրորդը՝ տեղի են ունեցել ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքի օգտին, էլ չեմ ասում, որ տեղի են ունեցել և տեղի են ունենում պրոցեսներ, որոնք պետք է գնան, զարգանան։ Այսինքն՝ ես հնարավոր չեմ համարում օրենքի չեղարկումը»։ «Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու մտադրություն չունենք, բարեկամաբար խոսելու ենք»,- ընդգծեց նա։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
