«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
![]() Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Այս մասին իր կայքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը (ՀԳՎ)։ Հետախուզության տվյալներով՝ հոկտեմբերին Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածություն է առաջացել։ Դրա պատճառը Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությունն է եղել, ըստ որի Կրեմլը ապագայում կնպաստի Սեուլի և Փհենյանի հարաբերությունների լարվածության թուլացմանը։ Սա դժգոհություն է առաջացրել Հյուսիսային Կորեայում։ Հոկտեմբերի վերջին Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Չոե Սոն Հուին նշել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միջև դաշնակցային պայմանավորվածությունների բնույթին, ինչպես նաև պահանջել է պարզաբանումներ՝ Հարավային Կորեայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ։ «Ավելին, նա հայտարարել է ՌԴ-ին ռազմական աջակցության ժամանակավոր դադարեցման մասին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ համապատասխան որոշումն անձամբ ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Մասնավորապես, սահմանափակումները նախատեսում են արգելել ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները Հյուսիսային Կորեայի օդային տարածքով, ինչպես նաև դադարեցնել KN-23 բալիստիկ հրթիռների և հրետանային զինամթերքի հերթական խմբաքանակի մատակարարումները», - հայտնում է Ուկրաինայի ՀԳՎ-ն։ Բացի այդ, Փհենյանն առայժմ ձգձգում է Ռուսաստանի՝ իր տարածքում հյուսիսկորեական զորախմբի թվաքանակը 8,5 հազարից մինչև 50 հազար զինծառայողի հասցնելու խնդրանքի կատարումը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
