Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինայում խաղաղության հասնելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն գարնանը»․ Նիկուշոր Դան

73
Այսօր, 17:12
«Ուկրաինայում խաղաղության հասնելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն գարնանը»․ Նիկուշոր Դան

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը առանձնապես լավատես չէ մինչև տարեվերջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես, հաղորդում է «Европейская правда»-ն։

«Այս պահին ես առանձնապես լավատեսորեն չեմ տրամադրված։ Ռուսները հույս ունեն, որ ձմեռը կօգնի իրենց՝ ուկրաինացիների վրա ճնշման, Ուկրաինայում էներգետիկ ոլորտի դժվարությունների շնորհիվ։ Կարծում եմ՝ խաղաղության ավելի մեծ հնարավորություններ կլինեն հաջորդ տարվա գարնանը»,- ասել է նա։ «Ուստի կարևոր է, որ մենք շարունակենք աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- հավելել է Ռումինիայի նախագահը։