10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
![]() Նոյեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լաուրա Թ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիր քաղաքի Գայի փողոցից Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Լիա Ս.-ն առևանգել է իր 10 ամսական մանկահասակ երեխային՝ Ա. Թ.-ին, և տարել անհայտ ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լիա Ս.-ն մանկահասակ երեխային տարել և թաքցնում է Արարատի մարզի Մասիս բնակավայրում գտնվող «AV» հյուրանոցում։ Նոյեմբերի 13-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, նշված հասցեից Լիա Ս.-ին և երեխային հայտնաբերել են։ Ոստիկանների կողմից Լիա Ս.-ն ձերբակալվել և երեխայի հետ տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
15100:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31700:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
318Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
160Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
327Երեկ, 22:37
