«Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներն ավելի քիչ գումար կունենան՝ Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով»․ Պեսկով
![]() Յոթնամյա բյուջեում Ուկրաինային հատկացվող ֆինանսական աջակցության ներառումը նշանակում է, որ ԵՄ երկրների քաղաքացիներն իրենց դրամապանակներում պարզապես ավելի քիչ գումար կունենան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի քաղաքացիներն իրենց դրամապանակներում ավելի քիչ գումար կունենան, նրանց ավելի քիչ բաժին կհասնի։ Ահա թե ինչպես ենք մենք վերաբերվում դրան»,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչպես են ՌԴ-ում գնահատվում Կիևին հատկացվելիք աջակցությունը ներառող եվրոպական բյուջեի հեռանկարները։ Պեսկովն ամփոփելով նշել է, որ Կիևը պարզապես կշարունակի պատերազմը՝ «ի վնաս եվրոպական երկրների քաղաքացիների շահերի, որոնք դպրոցներ վերանորոգելու, նոր հիվանդանոցներ ու սոցիալական հաստատություններ կառուցելու, նպաստներ վճարելու, իրենց ուսուցիչների ու բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն այդ գումարները ծախսում են արկերի վրա»։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
