Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան

43
Այսօր, 17:00
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ տեղի ունեցավ «Մոնtե» ֆիլմի պրեմիերան։ Կինոթատրոնի տարածքում բեմադրվել էր դերասանների մասնակցությամբ մի դրվագ, որտեղ իբր զինվորականները պարում էին զենքերով՝ խորհրդանշելով նախկինում տեղի ունեցած հաղթանակը։
Եվ ահա նոր Նիկոլ Փաշինյանը, շատ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է, մեկնաբանում է այդ ամենը՝ ասելով. «Դե թող Նաիրի Հունանյանին էլ բերեին»։
Այս մարդու ցինիզմին կնախանձեին անգամ հայատյաց ադրբեջանցի գրոհայինները։
Եղկելի ես, Նիկոլ»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան