Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ Փաշինյանին ու Ալիևին գերազանցելու համար»․ Տիգրան Աբրահամյան

47
Այսօր, 17:54
«Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ Փաշինյանին ու Ալիևին գերազանցելու համար»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոշում կայացնողները, որոնք փորձում են հանրությանը համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է կամ ստանդարտ:
Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին:
Սա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմությանը, հայ ժողովրդի ինքնությանն ու արժանապատվությանը հասցվող ծանր հարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»: