Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինա է վերադարձվել 250 զոհվածի մարմին

60
Այսօր, 18:43
Ուկրաինա է վերադարձվել 250 զոհվածի մարմին

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ Ռուսաստանը փոխանցել է 250 զոհվածի մարմին, «որոնք, ըստ ռուսական կողմի պնդման, պատկանում են ուկրաինացի զինծառայողների»։
Նա հավելել է, որ հաջորդ փուլում ուկրաինական քննչական մարմինները կիրականացնեն նույնականացման գործընթաց։
Հայտնի են դեպքեր, երբ փոխանցված աճյունները չեն համապատասխանել Ռուսաստանի ներկայացրած նկարագրությանը։ Մասնավորապես, նման դեպք է արձանագրվել լրագրող Վիկտորյա Ռոշչինայի պարագայում։