Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում է ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններ և մարդու իրավունքների գրասենյակ

51
Այսօր, 21:36
Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում է ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններ և մարդու իրավունքների գրասենյակ

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Հայտնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ODIHR)՝ կառույցի ուշադրությունը հրավիրելով արդար դատաքննության և ընտրական գործընթացներին ազատ մասնակցության իրավունքների հնարավոր խախտումների վրա։
Հիշյալ կառույցի գործունեության առանցքային ուղղություններից են ժողովրդավարական ընտրությունների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովման հարցերը։
ՀՀ Վճռաբեկ դատարան դատավորներին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց տված երդմանը, դատավորի բարձր առաքելությանը, չտրվել որևէ քաղաքական կամ այլ բնույթի ճնշման և առաջնորդվել բացառապես օրենքով ու սեփական խղճով։
Կարծում ենք, որ բոլորը գիտակցում են. իրավունքի խախտմամբ կայացված դատական ակտը բողոքարկվելու է նաև ՄԻԵԴ, որտեղ մենք հետևողականորեն հետամուտ ենք լինելու այդ խախտումների արձանագրմանը, ապա՝ դրա հիման վրա պատասխանատվության հարցի բարձրացմանը»։

Աղբյուրը`   Գայանե Պապոյան