Ըստ օրինագծի` 2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ
![]() Հավանություն է տրվել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման համակարգերի հնարավոր ներդաշնակեցումը, իրավակարգավորումների կատարելագործումը, վարչարարության պարզեցումը։ Նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և խնամքի նպաստներին առնչվող՝ օրենքի դրույթներից հանել որդեգրողին վերաբերելի իրավակարգավորումները, քանի որ այս դեպքում համապատասխան ինստիտուտի կարգավորումների համաձայն՝ որդեգրողը հանդես է գալիս որպես ծնող, իսկ նպաստի իրավունքն իրացնելիս որդեգրման փաստը հրապարակելու անհրաժեշտություն չկա։ Օրինագծով առաջարկվում է նաև՝ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատությունների կամ կազմակերպությունների ցանկը հաստատելու համար լիազորել սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին, քանի որ այդ ցանկը պարբերաբար փոփոխվում է և նպատակահարմար չէ այն նորմատիվ իրավական ակտով հաճախակի փոփոխելը։ Նախատեսվում է նաև հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմելու՝ օրենքով սահմանված ժամկետները և այլն։ Արդյունքում՝ կկատարելագործվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և խնամքի նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը՝ հնարավորինս ապահովելով պետական տվյալների շտեմարաններում առկա տեղեկատվության ինքնաշխատ եղանակով օգտագործումը, նպաստի իրավունք ունեցող անձանց համար վարչական գործողությունների և փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության նվազեցումը, կներդաշնակեցվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ու խնամքի նպաստների իրավունքների իրացման պայմանները, ժամկետները, ընթացակարգերը, 2028 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում կսահմանվի խնամքի նպաստի համահարթ չափ, անկախ ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու կամ գյուղաբնակ հանդիսանալու հանգամանքից։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
15100:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31700:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
318Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
160Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
327Երեկ, 22:37
