Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն

42
Այսօր, 23:36
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման հետ կապված օրենսդրական առաջարկություն։

Նա հայտնել է, որ Կադաստրի կոմիտեից ստացել է վիճակագրություն, թե վերջին մեկ տարում, ինչքան դիմումներ են քաղաքացիները ներկայացնել։ «Օրինակ, 2026-ի փետրվարին դիմումների քանակը 348-ը, իսկ նոյեմբերին 5755, իսկ տարբեր կտրվածքով տարբեր ամիսներին դրանք եղել են 1800-ից մինչև 3500։ Սա նշանակում է, որ օբյեկտիվորեն պրոբլեմ կա։ Չունենք նաև ինքնակամ կառույցների վիճակագրություն, թե երկրում ինչքան ինքնակամ կառույց կա, բայց տարբեր ժամանակների, տարբեր ինֆորմացիաների համադրումը կիսատ-պռատ, ոչ ճշգրիտ, թույլ է տալիս խոսել 100 հազարավոր ինքնակամ կառույցների մասին»։