Էլչին Ամիրբեկովը Կանադայում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
![]() Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես հանդիպումների քննարկման հիմնական թեմաներից է եղել։ «Կանադական կողմին մանրամասն տեղեկություններ են ներկայացվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում կայացած բարձր մակարդակի հանդիպման արդյունքների, խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկված քայլերի, ինչպես նաև կայուն խաղաղության հաստատման համար դեռևս լուծում պահանջող հարցերի վերաբերյալ։ Բացի այդ քննարկվել են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային-հաղորդակցական կապերի վերականգնումը, «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը և ներդրումային նոր հնարավորությունները, որոնք տարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերը բացում են կանադական ընկերությունների համար»,- նշում են լրատվամիջոցները: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
