Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է»․ Նիզամի Սաֆարով

62
Այսօր, 13:13
«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է»․ Նիզամի Սաֆարով

«Հարավային Կովկասում ամուր խաղաղության և անվտանգության ապահովումը պետք է հիմնված լինի ամուր իրավական հիմքի վրա»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Նիզամի Սաֆարովը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու և ուժի մեջ մտնելու համար Հայաստանին անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել իրավական դաշտում։

Սաֆարովն նշել է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելն այն հիմնական իրավական պայմանն է, որը դեռ մնում էր խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար։