«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
51
Այսօր, 20:00
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անգրագիտության վերացում՝ կամավոր անմեղսունակների համար Որևէ երկրի անձնագրում «Ադրբեջան» նշելը, որպես ծննդավայր, կոպիտ սխալ է, քանի որ «Ադրբեջան» պատմա-աշխարհագրական անունն առաջին հերթին վերաբերում է Իրանի հյուսիսի «Ադրբեջան» նահանգին, որն, ի դեպ, բաժանված է «Արևմտյան Ադրբեջան» ու «Արևելյան Ադրբեջան» վարչատարածքային միավորների: Ո՞րն է ճիշտ տարբերակը մինչ 1991 թվականը ծնվածների համար: Կամ «Ադրբեջանական ԽՍՀ» կամ «ԽՍՀՄ»: Այստեղ գլխավոր հարցը այն է, թե որտե՞ղ են ծնվել ու գրանցում ստացել այն արցախահայերը, ովքեր լույս աշխարհ են եկել 1991 թվականից հետո և ինչ է գրանցվել նրանց անձնագրերում որպես ծննդավայր: Ինչ-որ մեկը ասել էր, թե «Արցախը՝ Հայաստան է և վերջ», ճի՞շտ եմ հիշում: Հիմա էլ նա ամեն կերպ ընդդիմանում է արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու օրինական ցանկությանը՝ քանի որ ցեղասպանական ծրագրի ակտիվ գործակատարն է ու շատ լավ հասկանում է, թե ինչ պատիժ է սպասվում դրա համար: Ակտիվ գործակալի ակտիվում է նաև «Արևմտյան Հայաստան» եզրույթի անընդունելիությունը: Ավելին, նա ամեն կերպ փորձում է հաճոյանալ Բաքվին ու Անկարային՝ հակադրելով «Արևմտյան Հայաստան» ձևակերպմանը «Արևմտյան Ադրբեջանով»: Կառավարության շենքի տկարամիտների համար հատուկ հրապարակում եմ այս քարտեզներն՝ ի գիտություն: Գոյություն ունի ՀԱՅԱՍՏԱՆ պատմա-աշխարհագրական անունը, որն ընդունված է համաշխարհային քարտեզագրության մեջ: «Անատոլիա», «Արևելյան Անատոլիա» հասկացությունները Փոքր Ասիա թերակղզու համար շրջանառության մեջ դրվել հանրապետական Թուրքիայի կառավարիչների օրոք՝ դրա պատմական երկրամասերի անունները չօգտագործելու համար: պատմական Անատոլիան Փոքր Ասիա թերակզու արևելյան ափն էր: Այդ երկրամասերի մեջ է նաև Բութանիան: Այո, Երևանում այդպիսի թաղամաս կա ու հնարավոր է, որ շուտով թուրքական նախապայմաններից մեկը լինի դրա անվանափոխությունը՝ որպեսզի այն չդիտարկվի որպես տարածքային պահանջ Թուրքիայից: ԿՊ-ականները միայն ուրախ կլինեն հերթական նախապայմանը կատարելու համար: Հետո կգա Կիլիկիա թաղամասի հերթը ու այսպես շարունակ: Իսկ հարցերը մնում են… ա: Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը Արցախը համարո՞ւմ են արդյոք իրենց հայրենիքը, թե՞ Ադրբեջանն է իրենց հայրենիքը: բ: Ինչո՞վ է Նիկոլ Փաշինյանը փոխարինելու 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը նոր սահմանադրություն ընդունելիս, քանի որ այդ հռչակագիրը ՀՀ գոյության, բոլոր օրենքների ու օրենսդրությունների և, առաջին հերթին՝ Սահմանադրության հիմքում է: Այդ նույնն է, ինչ ջրի նոր քիմիական ֆորմուլա փորձես հայտնագործես: Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի ու նրա գործակալական խմբի, 1915-1923 թվականներին ՀԱՅԱՍՏԱՆ-ի տարածքում տեղի է ունեցել ցեղասպանություն ու հայրենազրկում, իսկ ցեղասպանության արդյունքներն ու հետևանքներն օրինականացնելը կարող է հանգեցնել նաև լինչի դատաստանի՝ առանց կաշառակեր դատարանների ու դատավորների միջամտության»: