Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան

37
Այսօր, 18:36
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա Հակոբյանը կրկին քննադատել է Երևանում երթևեկության վիճակը։ Չեմ կարծում, թե դա նրա ինքնագործունեությունն է, նա ինչքան բաժանված է Նիկոլ Փաշինյանից, այնքան էլ միացած է։ Տիգրան Ավինյանն էլ զգալով, որ իր գլխին մութ ամպեր են կուտակվել, շտապ 2 թաղապետի ազատել է պաշտոնից, ցույց տալով, որ ինքը «մաքրվում է»։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին պահում է ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում, դրանից առաջ զոհաբերելու համար, որպեսզի Երևանում տիրող անկանոն, մեծ շինարարության, մայրաքաղաքում տրանսպորտի խցանումների և այլ վատ երևույթների մեղքը գցի Տիգրան Ավինյանի վրա։ Նրան պաշտոնանկ անելուց հետո իրավապահները «հանկարծ» կհիշեն կովիդի համաճարակի ժամանակ մսխված փողերը, ԱՆԻՖ-ի միլիարդավոր դրամները, Ավինյանի կողմից կառուցապատողների «սիրուն աչքերի» համար տրված շինթույլտվությունները։ Նրանք, ովքեր 8,5 տարի անվերապահ հավատում են այսքան աղետ բերած Նիկոլ Փաշինյանին, կհավատան, որ Երևանում տիրող բարդակ վիճակի համար միայն Տիգրան Ավինյանն է մեղավոր»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան