Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան

67
Այսօր, 09:24
«Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն տարի Բերդ համայնքի գյուղերից՝ Չինարիից, Չորաթանից, Այգեձորից, Արծվաբերդից տոննաներով թուզ էր արտահանվում Մոսկվա, Կրասնոդար, Ռուսաստանի այլ տարածաշրջաններ; Ռուսաստանի իշխանությունների կողմից Հայաստանից պտղի, բանջարեղենի ներմուծման արգելքից հետո Հայաստանի իշխանությունը հայկական գյուղատնտեսական մթերքների համար այլ շուկաներ է նախատեսել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին՝ ՀՀ-ից թարմ պտուղբանջարեղեն դեպի Եվրոմիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ արտահանելու գործում։ 2026 թվականին Տավուշի մարզից քանի՞ տոննա միրգ է արտահանվել նշված շուկաներ, պետբյուջեից որքա՞ն է եղել Տավուշի մարզից արտահանված մրգի սուբսիդավորման ընդհանուր գումարը»։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքների արտահանման գործընթացը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»: Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահանության վարչություն, այդ վարչությունն ինչո՞վ է զբաղված, եթե անտեղյակ է, թե Տավուշի մարզից որքան միրգ է արտահանվել Եվրոմիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան