Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել

48
Այսօր, 17:30
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել

«Արմլուր»-ի տեղեկություններով՝ Սևանի համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի ղեկավար Արման Մելքոնյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցները շտաբում մոտեցել են Մելքոնյանին և հայտնել, որ տեղեկություններ են ստացել, թե նա մարդկանց ուղղորդում է դեպի ընտրատեղամասեր։
Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականի թղթակիցը Սևանից հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել Սևան համայնքի ղեկավարի թեկնածու, գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի պետ Արթուր Մելքոնյանին: